«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հարձակվողները քրեական հեղինակությանը դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին՝ անտառում, և ինքնաձիգից կրակ բացել նրա ավտոմեքենայի վրա:

Թե ինչն էր քրեական հեղիկանության սպանության պատճառը, ինչ գործունեություն էր ծավալում, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց Սարգիս Հակոբյանի մտերիմ ընկեր Աշոտը:

«Թե ով է «զակազ» տվել Սարգսին, ցավոք, հիմա մեզնից և ոչ ոք նման պատասխանատու հայտարարություն չի կարող անել: Բայց որ թշնամիներ, չուզողներ, նախանձողներ ոնց էլ լիներ կունենար, դա փաստ է: Պատմում էր, որորոշակի խնդիրներ է ունեցել Ռուսաստանում, որի պատճառով ընտանիքի հետ Ախալքալաք էր եկել»:

Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում։