«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Պարզվում է, որ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը էքստրեմալ տուրիզմի սիրահար է և երիտասարդ տարիներին զբաղվել է սպորտային նավարկություններով:
Քոչարյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, որ դեռևս 60-ական թվականներին ընկերների հետ լաստեր է պատրաստել և ամեն տարի մեկնել տարբեր վայրեր, այդ թվում՝ Բայկալ լիճ:
Քոչարյանը հիմա այլևս նման բաներով զբաղվելու ժամանակ չունի: Լրագրողի հարցին՝ եթե ընտրելու հնարավորություն ունենար, ո՞ր կենսակերպը կընտրեր՝ սպո՞րտը, թե քաղաքականությունը, նա խուսափել է պատասխանել:
Այնուամենայնիվ, Քոչարյանը նշել է, որ իր համար կարևոր է աշխատանքը, իսկ երբ հնարավորություն է լինում գոնե երկու շաբաթով արձակուրդ վերցնել, նախընտրում է թոռնիկների հետ լինել:
Նա, միևնույն ժամանակ, նախանձով է նկատել, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրոն իր մեկամսյա արձակուրդը ծախսում է էքստրեմալ տուրիզմի վրա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: