Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել ավստրիական «Վոլֆսբերգի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանը հիմնական կազմում է եղել և խաղի հանդիպման ընթացքում չի փոխարինվել: 14-րդ րոպեին հենց նրա փոխանցուման շնորհիվ է Հոֆմանը դարձել հանդիպման միակ գնդակի հեղինակը:
«Բորուսիան» խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմով.
Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս, Հյումելս, Շմելցեր, Վեիգլ, Գյունդոգան, Հոֆման, Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ: