1978-1988 թվականներին հաճախել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որտեղ սովորել է 1988-1994 թվականներին։
1991-1994 թվականներին հանդես է եկել Երևանի բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ թիմի կազմում, մասնակցել թիմի ելույթների սցենարների ստեղծմանը։
1991 թվականին թիմակիցների հետ հիմնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ մինչև 2005 թվականը եղել է գովազդային բաժնի տնօրենը։ Մահացել է Երևանում.
նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում։