Հուլիսի 29-ին, ժամը 14.00-ին, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու հոգևոր սպասավորից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի գտնվող «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու 1-ին հարկից, օգտվելով իր անուշադրությունից, գողացել են բջջային հեռախոսը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մխիթար Հերացու փողոցի թիվ 11 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Գոռ Ղ.-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է վերը նշված հեռախոսը: Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: