ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

«Երեկվա օրը իրականում պատմական էր: 

Անկախ անձերից, Հայկական պետության հերթական ղեկավարի երդմնակալությունը նոր հույսերի, նոր աշխատանքի, նոր զարգացման և զարգացումների հնգամյակ է բացում: 

Հնարավորությունների հնգամյակ:

Խոստովանեմ, որ ես, ինչպես հազարավոր այլ քաղաացիներ, որոշակի անհանգստությամբ էի սպասում և հետևում նաև զուգահեռ քաղաքական հարթության մեջ ընթացող իրադարձություններին: 

Փառք Տիրոջը, երեկվա այդ ինտրիգը չունեցով շատ դրամատիկական, առավել ևս, ողբերգական երանգներ: 

ա. Րաֆֆի: 

Անտեսելով իր բոլոր սխալները, որոնք արդյունք են հիմնականում երկու փոխկապակցված խնդիրների` իրականության ոչ լիարժեք ընկալման և միահեծան քաղաքական կեցվածքի, ցանկանում եմ գոհունակություն հայտնել իր` գլոբալ առումով ողջամիտ պահվածքի, խոհեմության և վերջին պահերին` պետականության գիտակցման համար: Երեկվա ընթացքում վնասվածքներ ստացած մարդկանց, մասնավորապես, ինձ մտերիմ Արմեն Մարտիրոսյանին ապաքինում եմ մաղթում:

բ. Ոստիկանություն: 

Որպես քաղաքացի շնորհակալ եմ Վլադիմիր Գասպարյանին ոչ միայն երեկվա իր` ոմանց համար անսպասելի հաշտարարական առաքելության համար, այլև վերջին տարիներին ՀՀ Ոստիկանության ներսում իրականացված հսկայածավալ աշխատանքի համար, ինչի ականատեսը գործնականում եղան բոլորը: 

Իհարկե, դեռ շատ խնդիրներ կան: Այդ թվում ոստիկանությունում, կրթությունում, քաղաքական դաշտում և այլն:

Սակայն, փաստ է` երեկ մեզ միասին հաջողվեց չբացել Պանդորայի արկղը:

Մնացածը` լուծելի է..»