«Թուրքիայի իշխանությունները Բելգիայից հետ չկանչեցին իրենց դեսպանին, որովհետև հաշտվել են այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է, և սկսել են գիտակցել, որ Ցեղասպանության հարցի լուծումը այդ ողբերգությունը ճանաչած երկրների մայրաքաղաքներից տեղափոխվում է Թուրքիայի մայրաքաղաք»:

Ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի Բելգիայից դեսպանին հետ չկանչելուն։