Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն խոսել է Անգլայի Սուպերգավաթում «Արսենալի» հետ ունեցած հանդիպման սպասելիքներից.
«Մեզ հետ ամեն ինչ կարգին է: Սուպերգավաթի մրցավեճը միջին կարգի բան է: Դա «Բարսելոնայի», «ՊՍԺ»-ի կամ հենց «Արսենալի» դեմ ընկերական խաղի նման չէ, բայց, իհարկե, Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպում էլ չէ:
Ես ուզում եմ, որ իմ ակումբը հասնի լավագույն արդյունքի: Ո՛չ «Արսենալը», ո՛չ նրա գլխավոր մարզիչը նշանակություն չունեն. կարևորը լավագույն արդյունքն է:
Ֆուտբոլում կարելի է հաղթել, պարտվել կամ ոչ ոքի խաղալ, այդ պատճառով էլ պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Ես երբեք «Արսենալի» դեմ հաղթանակները հպարտանալու կամ ուրախանալու հատուկ առիթ չեմ համարել: Եվ ողբերգություն չեմ սարքի, եթե մի օր մենք պարտվենք», – մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: