Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր կարիերայի շարունակության հնարավոր տարբերակների մասին.
«Ես կցանկանայի կարիերաս ավարտել այնտեղ, որտեղ սկսել եմ՝ «Նասիոնալում»: Չէի ուզենա երբևիցե վերադառնալ «Այաքս»:
ՄԼՍ-ը նույնպես վատ տարբերակ չէ: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ դա իրականություն դառնա: ԱՄՆ-ում սկսում են ավելի ու ավելի շատ սիրել ֆուտբոլը: Մարդիկ սկսել են լցնել ստադիոնները:
Կարծում եմ, որ Անգլիական Պրեմիեր լիգան լավագույնն է աշխարհում: Սակայն լավագույն թիմը «Բարսելոնան» է: Ինձ աշխարհում լավագույններից մեկը չեմ համարում, բայց հաճելի է խաղալ լավագույն թիմի կազմում:
Մենք դեռ գիտենք՝ ինչի ենք ձգտում: Ուզում ենք դառնալ առաջին թիմը, որը 2-րդ անգամ անընդմեջ հաղթում է Չեմպիոնների լիգայում: Հաջորդ մրցաշրջանի համար դա շատ լավ մոտիվացիա է»,– Սուարեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: