Երեկ առավոտյան ժամը 11.00-ին Lone Star College System-ի 20 ամյա ուսանողը ներխուժել է քոլեջի տարածք և դանակով հարվածել ճանապարհին հանդիպածներին: Կա 14 վիրավոր, որից 2-ի վիճակը ծանր է: Այս մասին նշում է Usatoday լրատավական գործակալությունը:
Ոստիկանները հետաքննություն են սկսել պարզելու հարձակման դրդապատճառները: Նրանք մտադրված թաքցնում են հարձակվողի անունը` հետագա բարդություններից խուսափելու համար:
Դանակահարության դեպքերն ավելի հաճախ հանդիպում են ընտանիքում, իսկ զանգվածային դանակահարությունները երբևիցե հաճախակի չեն եղել:
Վերջին զանգվածային դանակահարության դեպքը արձանագրվել էր 1989 թվականին Կալիֆորնիայում, որտեղ Կալիֆորնիայի բնակիչ Ռամոն Սալցիդոն սպանել էր յոթ մարդու, այդ թվում իր կնոջը և երկու երեխաներին: