Հարյուրավոր իրաքցիներ մայրաքաղաք Բաղդադում ցույցի են դուրս եկել կառավարության դեմ` էլեկտրականության հաճախակի անջատումների պատճառով։
Իրաքում այս օրերին ջերմաստիճանը հասել է 50-ի: Կառավարությունը խնդրել է ժողովրդից խնայել էլեկտրականությունը, քանի որ սաստիկ շոգի պատճառով սարքավորումները դժվար են աշխատում: Դրանք մեծ վնասներ են կրել 2003թ.-ին, երբ ԱՄՆ-ի բանակը ներխուժել էր Իրաք։
Երկրի մի շարք հատվածներում ժողովուրդը արդեն ընտելացել է էլեկտրականության հաճախակի անջատումներին։