«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է, որ ակումբը դարպասապահ Դավիդ դե Խեային թույլ տա տեղափոխվել «Ռեալ»:
As-ի փոխանցմամբ՝ հոլանդացին չի ուզում պահել դարպասապահին՝ նրա կամքին հակառակ և ակումբի ղեկավարությանը խնդրել է վերսկսել բանակցություններն «Արքայական ակումբի» հետ՝ որքան հնարավոր է շուտ:
Հաղորդվում է նաև, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունում ոչ բոլորն են համամիտ վան Գալի որոշմանը: Մասնավորոպես ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը դեմ է դարպասապահին վաճառելուն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով: Դրանից բացի՝ գործարքում կարող է ներառվել նաև մադրիդցիների դարպասապահ Կեյլոր Նավասը: