ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրությունը տարածել, որում Վրաստանում հանգիստն ըստ պատշաճի անցկացնելու նպատակով խնդրում է ծանոթանալ հետևյալ հորդորներին.
- Ստուգեք` արդյո՞ք Ձեզ մոտ եղած դեղամիջոցները թույլատրված են Վրաստանում, որովհետև մի շարք դեղամիջոցներ հատուկ թույլտվության կարիք ունեն և դրանք Վրաստանի տարածք ապօրինի բերելը նախատեսում է օրենքով նախատեսված պատիժ:
- Սեփական ավտոմեքենաներով հանգստի մեկնողներին խնդրում ենք խստորեն պահպանել երթևեկության կանոնները, մեքենա չվարել ալկոհոլ օգտագործած վիճակում, մեքենան վարել տվյալ հատվածում սահմանված արագության սահմաններում, ամրագոտիները կապած, ղեկին չխոսել հեռախոսով և այլն։


