Նյու Յորքում ցուցադրվել է ամերիկացի ամենագեղեցիկ ու սեքսուալ դերասանուհիներից մեկի՝ Սքարլեթ Յոհանսոնի մոմե արձանը: Այն ոչնչով չի զիջում դերասանուհուն, և ինչպես ասում են, կարող է ամբողջովին մրցել վերջինիս հետ:Ինչպես հաղորդում է Голос Америки-ն, մինչ Մադամ Տյուսոյի թանգարան տեղափոխվելը, այն ներկայացվել է Թայմս սքվերում և արժանացել երկրպագուների բուռն արձագանքներին: