Երեկ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, տեղի ունեցավ համահայկական 6-րդ ամառային խաղերի բացման արարողությունը:
Այս տարվա Խաղերը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնակցում են 6352 մարզիկներ:
Արդեն ընդգրկված 10 մարզաևերից բացի (ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող), այս տարի մարզիկները կմրցեն ևս յոթ մարզաձևերում՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:
Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին: