Խոյ։ Օրվա առաջին կեսին մեծ փորձություն կանցնեք ու մի քանի աննշան խնդիրներ կունենաք, բայց հեշտությամբ կլուծեք դրանք։ Օրվա երկրորդ կեսը շատ ավելի լավ կանցնի։ Այլ մարդկանցից այսօր խորհուրդներ մի ընդունեք։

Միայն ինքնուորույն որոշումները կարող են ձեզ հաջողություն բերել։

Ցուլ։ Բացասական իրադարձություններ կլինեն այսօր, բայց դուք կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Ձեր հանգստի ժամին փորձեք լիարժեք հանգստանալ։ Հնարավոր են ֆինանսական կորուստներ եւ լարված հարաբերություններ հեռավոր բարեկամների հետ։

Աշխատեք այսօր համբերատար լինել, որպեսզի խուսափեք վեճերից։

Երկվորյակ։ Օրվա առաջին կեսին մասնագիտական հաջողություններ կգրանցեք։ Հնարավոր են վեճեր ղեկավարության եւ գործընկերների հետ, բայց դուք կկարողանաք ապացուցել ձեր տեսակետի ճշմարտացիությունը։ Ձեզ այսօր կարող է թվալ, որ ձեր ընկերները թքած ունեն Ձեր ու Ձեր խնդիրների վրա։

Հասկացեք, որ նրանք պարզապես զբաղված են իրենց հոգսերով եւ շատ մի լարվեք։

Խեցգետին։ Ցանկալի չէ այսօր գնումեր կատարել, ձեզ կարող են ստել։ Իսկ տան ինտերյերում փոփոխություններ կատարելու համար հաջող օր է։ Անձնական կյանքում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։

Շատ հնարավոր է ձեզ համար կարեւոր անձի փոխվեն հարաբերություններն ու սառչեն։

Առյուծ։ Թեեւ դուք շատ խնդիրներ ունեք լուծելու, բայց կհաջողացնեք օրվա վերջում հաղթանակած դուրս գալ այդ ամենից։ Մարդկանց հետ շփվելու ունակությունները ձեզ այսօր շատ կօգնեն։ Հնարավոր է բարելավվի Ձեր ֆինանսական վիճակը։

Այսօր շատ առյուծներ կհանդիպեն այն մարդուն, ում մասին երկար ժամանակ մտածել են։

Կույս։ Կույսերին խորհուրդ է տրվում սոցցանցերում պասիվանալ եւ գիտակցել, որ արդեն սկսել եք վիրտուալ կյանքով ապրել։ Բարեհաջող օր է փողերի եւ փաստաթղթերի հետ աշխատելու համար։

Եթե դուք բիզնեսով եք զբաղվում, սա ձեր օրն է։

Կշեռք։ Ամեն ինչ շատ էլ լավ է ընթանում։ Եթե նույնիսկ չկարողանաք ձեր ուզածներին հասնեք, կկարողանաք խաղաղություն պահպանել։ Ամեն ինչը ձեր կյանքում կկատարվի ճիշտ ժամանակին, եւ դուք գիտեք, որ ձեր ուզածը կստանանք այն ժամանակ, երբ պետք է։

Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, քանի որ ձեր մտքերով այլ տեղ եք լինելու եւ չեք կարողանալու կենտրոնանալ։

Կարիճ։ Օրը շատ դրական լիցքեր կտա։ Այն կարիճները, ովքեր համարձակ առաջին քայլը կանեն, մեծ հաջողության կհասնեն այսօր։ Հնարավոր է ծանոթանաք մի մարդու հետ, ով կարեւոր դեր կխաղա ձեր կյանքում։

Լավ օր է նաեւ նոր բիզնես-նախագծերի համար։ Աշխատեք առեւտրից խուսափել, հնարավոր է գնեք բաներ, որ ձեզ հարկավոր չեն։

Աղեղնավոր։ Շատ հաջող օր է, հատկապես բարձր նպատակներին հասնելու համար։ Կկարողանաք շփվել այն մարդկանց հետ, ումից միշտ խուսափել եք։ Հնարավոր է հաշտվեք մեկի հետ, ում իսկապես կարոտում եք։

Աստղերը խորհուրդ են տալիս խնջույքներից խուսափել, քանի որ հնարավոր է թունավորում։

Այծեղջյուր։ Հաջող օր է նոր հնարավորություններն օգտագործելու համար։ Ճանապարհորդությունների համար նույնպես լավ օր է։ Շատ այծեղջյուրներ այսօր կարող են հանդիպել իրենց կյանքի սիրուն կամ մի այնպիսի մարդու, որ կարեւոր դեր է խաղալու իրենց կյանքում։

Այսօր հնարավոր է իսկապես կարեւոր իրադարձություն լինի։

Ջրհոս։ Այս օրը լի է անակնկալներով։ Շատ ջրհոսներ կարող են սիրո խոստովանություններ լսել, իսկ շատերին կարող են հրավիրել ռոմանտիկ ժամադրության։ Հնարավոր է ` շատ ծրագրեր չիրականան, բայց այն, ինչ կկատարվի, հաստատ ձեզ ավելի շուտ դուր կգա։

Օրը հաջող չէ ֆինանսական խնդիրներ լուծելու համար։

Ձկներ: Շատ հաջող օր է։ Ձեր ցանկություններից ամենակարեւորներից մեկը կկատարվի, եւ դուք ձեզ ամբողջ օրվա ընթացքում շատ երջանիկ կզգաք։ Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք ձեզ համար օգտակար կլինեն։

Ինտուիցիան ձեզ կօգնի, թե ինչպես վարվեք այս կամ այն մարդու հետ։