Երեկ Իրանի Բուշեհր նահանգում արձանագրված երկրաշարժի ժամանակ զոհվել է 37 մարդ, որից ութը եղել են տաս տարեկանից փոքր երեխաներ:Այս մասին Isna գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ հայտնել է Բուշեհրի նահանգապետ Ֆերեյդուն Հասանվանդը:

Նա նաև ավելացրել է,որ երկրաշարժից տուժածների թիվը հասնում է 950-ի:

Հիշեցնենք, որ երեկ Բուշեհրից 91 կմ հեռավորության վրա արձանագրվել էր 6,3 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ: Այսօր առավոտյան նույն վայրում արձանագրվել է երկրորդ երկրաշարժը 5,4 մագնիտուտ հզորությամբ: