Սահմանադրությունը պիտի համապատասխանի ազգայինն ոգուն, պիտի արտացոլի իրականությունը, այլապես կարող է աղետի հասցնել ժողովրդին;
Սա պարզել են հոգեբանները դեռ անցյալ դարի կեսերին։
Մենք զանց ենք առնում այս զգուշացումը և արդեն քսան տարի համառորեն աղետի ենք տանում մեր ժողովրին, որը սպառնում է պետության գոյությանը:
Ելքն այդ անիմաստ ընթացքը կասեցնելն է, կյանքում գործող դրույթները մի փաստաթղթում արձանագրելը և ապա փորձելը ժողովրդի ակտիվ հատվածի հետ հասնել այդ դրույթների փոփոխութան՝ հաշվի առնելով ուժերի բալանսը:
Եվ այսպիով, առաջարկում եմ համատեղ ուժերով գրել մեր իրական սահմանադրությունը, որ գործում է կյանքում: Մի քանի դրույթ ինքս կառաջարկեմ՝
1. Հայաստանը անկախության պահից միապետական երկիր է, երկրի առաջին դեմքն է բոլոր հարցերը որոշում; Մյուս բոլոր պաշտոնյաները ինքնուրույնություն և սեփական տեսակետ չունեցղ կամակատարներ են:
2. Ոստիկանությունը իշխանական համակարգի ու նրա հովանավորյալների պաշտպանն է:
3. իշխանության մարմինները լուծում են իրենց հարստացման խնդիրը:
4. նախարարությունները ոչ թե իրականացնում են իրենց համար սահմանված գործառույթները, այլ փող են աշխատում դրանք չիրագործելու դիմաց;
5. դատարանները իշխանության կամակատարն են:
6 .......
Պեպանյան Արծրուն՝ ֆեյսբուք