Երբ տգետին, ուղեղի հարցով անօգնական մեկին հանուն իր մոր օգնում ես, դարձնում բուհի ուսանող, լուծում կրթության հետ կապված բոլոր հարցերը... միայն նման լկտի ձևով կարող է արձագանքել...

Ինչ ասեմ, Գոռ, փռշտամ, քաշիդ մի տասը հոգի կհանեմ թե որպես լրագրող, թե որպես արվեստագետ...Էդ ե՞ս եմ չկայացած... Մեղք ես, Գոռ, շա՜տ մեղք... հիշիր թշվառ վիճակդ: Ու եթե Հայաստանում մեկը գտնվոց, որ քեզ տեր կանգնեց, դա Լևոն Մութաֆյանն էր: Իսկ իմ լրագրողական որակները դու չէ, որ պիտի գնահատես... Բայց քո արվեստն իմ գնահատման տիրույթում է: ԻԲՐԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻ...

Դե ճիշտ են ասում, որ արջի քոթոթները հենց մեծանում, սկսում են...Անկեղծորեն, չէի արձագանքի, բայց երախտամոռությունդ հավանաբար անսահման է:Քո լրագրող մայրիկից հետաքրքրվիր իմ պրոֆեսիոնալ որակների մասին... Ավելին չասեմ, քո մակարդակին չիջնեմ ու չվիրավորեմ, ինչքան չլին իընկերոջս տղան ես... Ընդամենը մի բառ՝ ԱՆԱՄՈԹ...

Նշենք, որ Գոռ Հակոբյանը մեկնաբանությամբ անդրադարձել ու փորձել էր վիրավորել Լևոն Մութաֆյանին։

Լևոն Մութաֆյան՝ ֆեյսբուք