Apple կազմակերպությունը կարող է սկսել iPad պլանշետային համակարգիչների հինգերորդ սերնդի արտադրությունը այս տարվա հուլիս- օգոստոս ամիսներին: Այս մասին հայտնում է DigiTimes կայքը` հղում կատարելով կազմակերպության թայվանական մատակարաներին:
Աղբյուրների համաձայն նոր համակարգիչը կպահպանի 9,7 դույմանոց էկրանը, սակայն լինելու է նախորդներից ավելի բարակ և թեթև, ինչպես նաև տարբերվելու է ավելի բարակ շրջանակներով է կրանի աջ և ձախ կողմերում:
Հավանաբար Apple-ի համար նոր iPad-ի համար էկրանը տրամադրելու է LG Display և Sharp կազմակերպությունները: Արտադրության մեջ հիմնական խնդիրներից մեկը կարող է լինել հիմնական տարրերի, առաջին հերթին սենսորային վահանակների բարձր արժեքը և դրանց մատակարարման անհընդհատությունը:
Լուրերը այն մասին, որ Apple աշխատում է iPad mini դիզայնով iPad հինգերորդ սերնդի աշխատանքների վրա, շուկայում տարածվում է արդեն մի քանի ամիս: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն նոր մոդելի ներկայացումը կարող է տեղի ունենալ արդեն ապրիլին, իսկ շուկա դուրս կգա այս տարվա հոկտեմբերին: