«Արսենալը» շարունակում է աշխատանքները Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային ձեռք բերելու ուղղաությամբ:
As-ի հաղորդմամբ՝ լոնդոնցիները 27-ամյա հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ 65 մլն եվրոյանոց առաջարկ են նախապատրաստում:
Ֆրանսիացուն ձեռք բերելը Արսեն Վենգերի՝ այս ամառվա առաջնային նպատակն է:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» հետ բենզեմայի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին: