«Ես ուրախ եմ, որ ապրիլի 9-ին ունեցել ենք լեփ լեցուն Ազատության հրապարակ և դա նշանակում է, որ ՀՀ-ում գոյություն չունի լեգիտիմ իշխանություն»,- այս մասին այսօր `ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երկվա Ազատության հրապարակի հանրահավաքին:

«Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է ժամանակին քաղաքացիներին ներկայացնի հստակ ծրագիր, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է հասնել խնդրի լուծմանը: Քաղաքականությունը պետք է մաքսիմալ զերծ լինի կուլիսային խոսքցություններից և բոլոր խոսակցությունները պետք է լինեն հրապարակային»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը, լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ՀՅԴ-ն հայտարարում է, որ չկա գործողությունների հստակ պլան:

Նիկոլ Փաշինյանի համար այնքան տարօրինակ չի, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գնացել է Ծիծեռնակաբերդ, որքան տարօրինակ է, որ Վլադիմիր Գասպարյանի ներկայությունը ՀՀ կառավարման համակարգում
«Եթե կան ՀՀ քաղաքացիներ և եթե կա ընդդիմություն, որ պայքարում է քաղաքացիների իշխանությունը վերականգնելու համար, եթե կան քաղաքացիներ և քաղաքական ուժեր, ովքեր պայքարում են Հայաստանում ապօրինի իշխանությունը կազմաքանդելու համար, բայց հաջողության չեն հասնում նշանակում է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում»,-առանձնացրեց Նիկոլ Փաշինյանը: