«Քաղաքապետ պետք է լինի մի մարդ, որը քաղաքային տնտեսությունից հասկանում է, այլ ոչ թե լավ կամ վատ մարդ է»,,այսպիսի կարծիք այսօր հայտնեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Վերջինս նշեց, որ մեր հասարակությունն այնքան հետամնաց է, որ հաճախ է մտածում, որ մեզ տեղն է, որ Սերժ Սարգսյանն է ղեկավարում:
«էս քաղաքի մեջ ընենց են թրքել, որ սա ավելի ճաշակով քաղաք դարձնելու համար առնվազն պետք է տիտանական աշխատանք տարվի»,-այսպես բնութագրեց մեր քաղաքը Ռուբեն Հախբերդյանը:
Ըստ նրա` մի քանի «չտեսներ» հենց առաջին անգամ մեկ այլ պետություն են գնում, գալիս են ու անպայման մեր մոտ էլ են նման շենքեր կառուցում:
«Այնպիսի շենքեր են սարքել, որ մեկի քիթը մյուսի մեջ է մտած»,- ասաց Հախվերդյանը:
Երգահանը նշեց, որ Երևանը դարձել է շատ անճաշակ գավառական քաղաք, իսկ Հյուսիսային պողոտան ընդհանրապես անհաջող գաղափար է: