Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է արագացնել պայմանագրի ստորագրումը «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսի հետ:
Ակումբի ներկայացուցիչներն արդեն մեկնել են Իսպանիա՝ կատալոնացիների հետ բանակցություններ վարելու: «Բարսելոնան» մտադիր չէ հրաժարվել ֆուտբոլիստից՝ 30 մլն եվրոյից պակաս գումարի դիմաց:
Սպասվում է, որ Պեդրոն կփոխարինի կիսապաշտպան Անխել դի Մարիային, ով մոտ է տեղափոխությանը «ՊՍԺ»: