«Տատու» խմբի նախկին անդամ և ներկայումս առանձին հանդես եկող երգչուհի Յուլիա Վոլկովան երկար ժամանակ բուռն խոսակցությունների ալիք էր բարձրացրել համացանցում հայտնված իր լուսանկարների պատճառով, որոնցում երգչուհին կիսամերկ էր: Որոշ ժամանակ անց պարզ դարձավ , որ լուսանկարները կադրերն են վերջինիս նոր տեսահոլովակից: Այժմ արդեն տեսահոլովակը պաշտոնապես ներկայացվել է հանդիսատեսի դատին: Պարզվում է՝ իր այս նոր աշխատանքով Յուլիան փորձել է ուշադրություն գրավել կրծքագեղձի քաղցկեղի խնդրի վրա, որը վերջին շրջանում դասվում է ամենատարածված հիվանդությունների շարքին: