Օրերս համացանցում լուրեր են շրաջանառվում, համաձայն որոնց Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողները մի քանի օր է ինչ բոյկոտում են՝ նշելով, որ կրճատվել են իրենց աշխատավարձերը: Ինչպես տեղեկացնում է hayeli.am-ը, զինծառայողներն արդեն մի քանի օր է հրաժարվում են դուրս գալ ծառայության: Նրանք հայտնում են, որ իրենց աշխատավարձերը 150 հազար դրամից իջել է՝ հասնելով 110 հազար դրամի:
YerevanNews.am-ը ճշմարտությունը պարզելու համար կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ասաց.
«Նման գումարտակ չկա, նման խնդիր չկա, դա ապատեղեկատվություն է: Դա որոշ զինծառայողների անհատական խնդիրներ են, հավանաբար, որոնք եղել են և կլինեն»: