«Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը կարծիք է արտահայտել, թե Ժոզե Մոուրինյոն ավելի ուժեղ է, քան մյունխենցիների մարզիչ Խոսեծ Գվարդիոլան.
«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչը չէ: Մոուրինյոն ինձ ավելի է դուր գալիս: Նա համար առաջինն է, քանի որ ավելի ազնիվ և անմիջական է, քան Գվարդիոլան: Ժոզիե հետ աշխատած ֆուտբոլիստներն ինձ մի անգամ չեն ասել, որ նա ամեն ինչ ասում է ուղիղ դեմքին:
Պեպը կգնա «Բավարիայից»: Ի՞նչ իմաստ ունի սպասել ձմռանը՝ պայմանագիրը երկարաձգելու համար: Իհարկե, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Գվարդիոլային, քանի որ նա բազմաթիվ տիտղոսներ է նվաճել:
Գերմանացի մարզիչներից «Բավարիան» կարող է գլխավորել Յուրգեն Կլոպը, օտարերկրացիներից՝ Մուրինյոն, բայց, իհարկե, նա չի հեռանա «Չելսիից» կամ Անչելոտտին»,– Մատեուսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: