Ոնց որ գտել եմ կեսիս, բայց բաներ կան, որ ժամանակին պետք է ասվի…Սիրտս ինչ-որ վառվում ա:)”. այս խոսքերը Միշոն ասել է BRAVO.am-ին աշնանը` չբացահայտելով սիրելիի ով լինելը:
Ռեփերի անձնական կյանքը վերջին շրջանում կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա ապացույցն են նաեւ BRAVO.am-ի խմբագրություն ստացված հեռախոսազանգերը եւ նամակները` խնդրանքով ճշտել, թե արդյոք Միշոն ընկերուհի ունի:
Չնայած` ռեփերն իր սիրային կապի մասին պարզաբանումներ դեռեւս չի տալիս, նրա “ինստագրամյան” էջում հայտնաբերել ենք մի շարք լուսանկարներ, որտեղ Սոնա անունով մի աղջկա ընկերակցությամբ է: Ի դեպ` նման մտերմիկ լուսանկարներ առկա են նաեւ Սոնայի էջում:
Միշոյի հավանական ընտրալը, որի հայրը ռեփերի դաջվածքներից մեկի հեղինակն է, բնակվում է Միացյալ Նահանգներում: Դատելով ստորեւ ներկայացված լուսանկարից` նա վերջերս հայրենիքում է եղել:):