«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի` մականունը Չուգուն, հուլիսի 14-ին տեղի ունեցած սպանության գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործին նման կարևորություն տալու պատճառն այն է, որ դրանով անցնում են բազմաթիվ քրեական հեղինակություններ:

Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ սպանվածը հակասություններ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ: Ըստ լուրերի՝ չի բացառվում նաև, որ այս սպանությունը կապված է մեկ այլ` մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: