43ամյա Ջենիֆեր Լոպեսը ռոմանտիկ ընթրիքի է գնացել 25 ամյա Կասպեր Սմարթի հետ իտալական ռեստորան իր սև շքեղ Rolls Royce Phantom ավտոմեքենայով: Այս մասին հաղորդում է անգլիական Daily mail պարբերականը:
Ջենիֆեր Լոպեսը խնջույքի ժամանակ հագած է եղել նարնջագույն վերնազգեստ և սպիտակ կիսաշրջազգեստ,իսկ իր սիրելին ամբողջովին եղել է սև հագուստի մեջ: Լոպեսի զարդարանքը նույնպես շատ մեղմ է եղել, այն կազմել է միայն ոսկե ականջողները և թևնոց:
Զույգը ընթրել է Սանտա Մոնիկայում գտնվող Ջիորջո Բալդի իտալական ռեստորանում:
Սև Ռոլս Ռոյսը Պուերտո Ռիկացի երգչուհու միակ շքեզ ավտոմեքենան չէ: Այդ շքեզ ավտոմեքենաներից մեկը գնել էր երգչուհու նախկին զուգընկեր Բեն Աֆլեկը ծննդյան օրվա կապակցությամբ 2004 թվականին, որը սակայն երգչուհին հետ էր վերադարձրել բաժանվելուց հետո:
Լոպեսը և Կասպերը սկսել են ընկերություն անել 2011 թվականի հոկտեմբերից, Մարկ Էնթոնիից բաժանվելուց երեք ամիս անց: