Ոստիկանության Մեղրիի բաժնում օգոստոսի 5-ին` ժամը 02:00-ին, մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտ և դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 1962 թ. ծնված Ս. Հ.-ի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այնուհետև անհայտ անձինք «Պորշ Կայեն» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են Ս. Հ.-ին և կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: