Ми-28Н ուղղաթիռը վթարի է ենթարկվել ՌԴ Ռյազանի շրջանի «Դուբրովիչի»: «LifeNews» հեռուստաալիքը հաղորդում է, որ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել «Авиамикс» շոուի ժամանակ: Ուղղաթիռի երկու օդաչուների վիճակը ճշտվում է. «Россия 24» հեռուստաալիքը հայտնել է, որ նրանցից մեկը մահավել է: Լրացում ՝ նշվել են ուղղաթիռի անձնակազմի անունները:

Ուղղաթիռը պատկանել է «Беркуты» թռիչքային խմբին, որը հանդես էր գալիս շոուի ժամանակ: Ինչպես նշում են ականատեսները, ուղղաթիռները սկսել են հրավառություն անել և թռչել տարբեր ուղղություններով և հանկարծ դրանցից մեկը սկսել է պտտվել և կորցրել է բարձրությունը և ընկել գետնին: Դրանից հետո հրդեհ է բռնկվել: Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել հանդիսատեսի տրիբունաներից 2 կմ հեռավորության վրա:

Թե ինչ է պատահել օդաչուների հետ, դեռևս ճշտվում է: «LifeNews»-ը պնդում է, որ օդաչուներչից մեկը հասցրել է լքել ուղղաթիռը, իսկ մյուսը չի հասցրել դուրս գալ խցիկից:

Օդանավակայանի ծառայությունը շտապ հասել է դեպքի վայր և մարել հրդեհը:

«Дубровичи» պոլիգոնում սկսվել էր «Авиадартс» ամառային մրցույթը, որը միջազգային զինվորական խաղերի դիսցիպլին է:

ՌԴ ՊՆ-ում հաստատել են, որ օդաչուներից մեկը զոհվել է, մյուսի վիճակը բավարար է: Այն բանից հետո, երբ բարձրաձայնվել է դեպքի նախնական պատճառը՝ տեխնիկայի խափանումը, Ռուսաստանի օդուժի գլխավոր ղեկավարը հրամայել է դադարեցնել «Ми-28»-ի թռիչքները:

Րյազանի գործնական պորտալը հայտնել է զոհված օդաչուի անունը՝ գնդապետ Իգոր Բուտենկո: Ավելի ուշ «LifeNews»-ը հայտնել է նաև ողջ մնացած օդաչուի անունը՝ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Կլեպնով:

«Мещерская сторона»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ փորձագետները առաջ են քաշել ողբերգության նախնական պատճառը՝ պտուտակի անսարքությունը:
ՊՆ-ում հայտնել են, որ վթարից առաջ ուղղաթիռից ազդանշան է հաղորդվել հիդրավլիկ համակարգի անսարքության մասին: