Պառլամենտարիզմը պետության օրենսդիր մարմնի` որպես ինքնուրույն մարմին կայացման և զարգացման մի գործընթաց է: Պառլամենտարիզմը արտահայտվում է պետության ներսում իշխանության երեք թևերի` գործադիր, օրենսդիր և դատական, հստակ դրսևորումներով և որ ամենակարևորն է, այն գործում է միմյանց նկատմամբ վերահսկողության և հակակշռի սկզբունքով:

Պառլամենտարիզմը պետության կառավարման համակարգ է, որի ժամանակ խորհրդարանն ունի լուրջ դերակատարություն և հանդես է գալիս ոչ միայն որպես օրենսդիր մարմին, այլ որպես պետության իրականցվող իշխանության գլխավոր և հիմնական կոորդինացնող և վերահսկող մի օրգանիզմ: Պառլամենտարիզմի համակարգը գործում է ոչ բոլոր սահմանադրական երկրներում: Պառլամենտը՝ որպես քաղաքական մարմին, և ընդհանրապես քաղաքական համակարգի բաղկացուցիչ տարր, անցել է բավականին բարդու ու հետաքրքրիր էվոլյուցիա: Այն ԱՄՆ-ի և Եվրոպական շատ երկրների քաղաքական կյանքում հանդիսանում է կարևորագույն կառույց:
Պառլամենտը, ինչպիսին ներկայումս ընկալվում է իրականության կողմից, առաջին անգամ ստեղծվել է Իսլադիայում՝ 930 թվականին, այն կոչվում էր «ալթինգ»: Այսպիսով, Իսլադիայի կղզիաբնակները դարձան առանձին ժողովրդաիշխաններ: Որպես վայր ընտրված էր բոլորին հասանելի միակ ամֆիթատրոնի տարծքը, որտեղ տեղի էին ունենում մասսայական քննարկումներ, բանավեճեր և ճառեր: Ալթինգը համարվում է աշխարհի ամենահին պառլամենտը, այն ուներ հիմնական երկու գործառույթ` օրեսդիր և դատական: Օրինակ, 1000 թվականին «պառալամենտականների» ձայների լուրջ առավելությամբ ալթինգը կողմ է արտահայտվել քրիստոնեության ընդունմանը: Այնուհետև պառլամենտը՝ որպես իշխանությունների և ժողովրդի համար առավել հասանելի կառավարման համակարգ, սկսեց կիրառվել նախ Ֆրանսիայում, ապա այն առավել «մոդեռնիզացված» իր ատացոլումը դրսևորեց Մեծ Բրիտանիայում:

Հայ իրականության մեջ ազգային ժողովներ կամ աշխարհաժողովներ գումարվել են դեռևս վաղնջական ժամանակներից: Ազգային ժողովներ, (իհարկե, ոչ ներկա ըմբռնմամբ), Հայաստանում գումարվել են ժամանակ առ ժամանակ` ազգի առջև ծառացած բախտորոշ ու ճակատագրական հարցերի վերաբերյալ վճիռներ կայացնելու, ինչպես նաև հասարակական հարաբերությունները կարգավորող կանոններ ընդունելու նպատակով: Սա, իհարկե, շատ հեռու է բուն պառլամենտարիզմից, որը ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված, մշտապես գործող ներկայացուցչական օրենսդիր մարմին, սակայն այն ներառում է դրա նախնական տարրեր. ազգի ճակատագիրը որոշող ավագանին հավաքվում, հարցեր էր քննարկում, բանավիճում, քվեարկությամբ ընդունում ազգի համար բախտորոշ որոշումներ ու կանոններ և դրանց համապատասխան կազմակերպում իր գործունեությունն ու ձևավորում հարաբերությունները:

Ներկայումս պառլամենտական կամ խորհրդարանական կառավարման համակարգը մոլորակի շատ զարգացած երկրնեում հանդիսանում է նախապատվելի կառավարման մոդել, որով փորձ է արվում իշխանություն-ժողովուրդ հետադարձ կապի համակարգը դարձնել առավել հեշտ և հասանելի:

Արմեն Հովասափյան-Facebook