Բոլոր նաիրիտցիների 18-24 ամիսների աշխատավարձերը փոխանցվել են: Այս մասին այսօր հայտարարեցին «Նաիրիտ» գործարանի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը և գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը՝ հավելելով, որ սեպտեմբերից մեծ թափով սկսելու են գործարանի վերագործարկմանն համար պայքարը։
Խոսնակն ասում է, որ միայն պայքարի շնորհիվ են իրենք այսօր հաղթանակ տոնում։
Ուզում եմ շնորհավորել բոլոր նաիրիտցիներին ու շնորհակալություն հայտնել լրագրողներին,- ասաց Անուշ Հարությունյանը։
Նրանք արձանագրում են նաև, որ շատերի աշխատավարձերը հազիվ բավականացնելու է այս ամիսների ընթացքում կուտակած պարտքերը մարելուն, իսկ նրանցից շատերը չունեն աշխատանք։
«Պետք է գտնեն ներդրողների ու այնպիսի կազմակերպության տրվի, որը կկարողանա լավ կառավարում իրականացնել։ Խնդիրը հետևանք է վատ կառավարման»,- ասաց նա։