Ժաննա Ֆրիսկեի մահվանից օրեր է անցել, սակայն ռուսական ԶԼՄ-ները դեռ շարունակում են քննարկել նրա ընտանեկան կյանքին վերաբերող խնդիրները։ Մինչ Ֆրիսկեի մահը, երգչուհու հայրը հայտարարել էր, որ հայտնի աստղի ունեցվածքը ժառանգելու է միայն նրա որդին՝ Պլատոնը, և նրանց ոչինչ հարկավոր չէ։
ԶԼՄ-ները խոսել են մոսկովյան իրավաբանական գրասենյակներից մեկի փաստաբանի հետ և փորձել պարզել՝ արդյոք Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Շեպելևը իրավունք ունի դառնալ նրա ունեցվածքի ժառանգորդը։
«Ճիշտ է, ամուսինը կարող է դիմել դատարան և փորձել ապացուցել, որ ժառանգության մի մասի ձեռքբերման մեջ նա էլ իր ֆինանսական ներդրումն ունի և կարող է ժառանգել այն, սակայն սա շատ դժվար է ապացուցել,» - արձագանքել են իրավաբանական գրասենյակում։