Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 4-ին, ժամը 22.50-ին, բաժին է ներկայացել 22-ամյա Նորա Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: