Օգոստոսի 4-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ Գեւորգը ուղեւորուհուց գողություն է կատարել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վարորդը 24-ամյա Գեւորգ Ո.-ն է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հրավիրվել է բաժին եւ բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել, որ աշխատելով տաքսի ծառայությունում՝ մարտին /օրերը պարզվում են/ իր կողմից շահագործվող «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայում ուղեւորուհի ոմն Աննայի պայուսակից գողացել է 40.000 դրամ, իսկ մեկ այլ ուղեւորուհու՝ ոմն Վարդուշիկի պայուսակից՝ 25.500 դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: