Աշխարհում ամենահայտնի ռեփերներից և պրոդյուսերներից մեկը Ջեյ Զին որոշել է իր սիրելի Բեյոնսեին նվիրել մի ամբողջ կղզի: Այս մասին գրում է անգլիական Sun պարբերականը:

Այս տարի Բիյոնսին և Ջեյ Զին տոնում են իրենց ամուսնության հնգամյակը,որի կապակցությմաբ ռեփերը որոշել է իր սիրելիին շատ թանկարժեք նվեր մատուցել` գնելով Բահամյան կղզիներից մեկը: Հենց այդ կղզում Ջեյ Զին, Բեյոնսեն և նրա փոքրիկ աղջիկը Բլյու Այվի Քարթերը կարող են հանգստանալ առանց պապարացիների:

Նշվում է, որ այդպիսի նվերը արժենալու է 3 մլն դոլար, սակայն սիրելիի համար ոչինչ ափսոս չէ: