«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սկսել է քննել Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը: Ուշագրավն այն է, որն Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետը՝ Արամ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է: Եվ, ահա, ՀՔԾ-ն քննում է իր ղեկավարի փեսայի ենթակայի դեմ հարուցված քրեական գործը:

Հայաստանում այն ղեկավարը, որը չի կարողանում իր ենթակային «տիրություն» անել, ենթակաների և գործընկերների շրջանում, մեղմ ասած, հեղինակություն չի վայելում: Հետաքրքիր է, թե այս համատեքստում ինչ ելք կունենա քրգործը:

Նշենք, որ ՀՔԾ-ն օգոստոսի 4-ին տարածեց պաշտոնական հաղորդագրություն, համաձայն որի՝ քրեական գործը հարուցվել է քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: