«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած մի իրադարձութուն, որն առաջին հայացքից այնքան էլ կարևոր չէ, փաստացի հաստատում է մեր արտահայտած կասկածն այն մասին, որ «Առողջ սունկ» ընկերությունը ՀՀ իշխանության վերնախավում որոշակի հովանավորություն ունի:

Բանն այն է, որ ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանը իրենց ուղղված մեղաղրանքներին հակադարձել է ոչ ավել ոչ պակաս «Արմենպրես» լրատվական գործակալությանը հարցազրույց տալու միջոցով: Ընդ որում հակադարձումների թիրախ է դարձել նաև Բնապահպանության նախարարությունը, որի բնապահպանական տեսչության որոշմամբ էլ դադարեցվել է ընկերության կոմպոստի արտադրամասի գործունեությունը, որը գտնվում է Բյուրեղավանի վարչական տարածքում: Խնդիրն այն է, որ «Արմենպրեսը», փաստացի, Հայաստանի թիվ 1 պետական լրատվական գործակալությունն է և «Արմենպրեսով» ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է հակադարձում Ադրբեջանին. ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն է հակադարձում քաղբանտարկյալ Շանթ Հարոթյունյանի մեղադրանքներին և այլն, և այսպես շարունակ: Իսկ այստեղ «Առողջ սունկի» տնօրեն Սուրեն Դավթյանը հակադարձում է Բնապահպանության նախարարությանը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: