Պեկինում չինացի ֆերմեր Թանգ Չենգպինը  ստեղծվել է յուրահատուկ մի մեքենա,որի համար որպես էներգիայի աղբյուր ծառայում է քամու ուժը: Այս մասին հայտնում է mirfactov.ru կայքը:

Մեքենայի շինարարությունը, որի երկարությունը կազմում է 3 մետր, իսկ բարձրությունը մեկ մետր, չինացի ֆերմերից պահանջել է երեք ամիս:

Բացի շարժիչներից մեքենան էներգիա է ստանում նաև ավտոմեքենայի դիմացը դրված ինքնաթիռի պտուտակից և երկու արեգակնային մարտկոցներից, որոնք տեղադրված են ավտոմեքենայի հետևում:

Թանգը հավաստիացնում է, որ իր հայտնագործությունը ավելի լավն է, քան օրեցօր թափ ստացող էլեկտրոավտոմեքենաները, քանի որ կարող են ավելի արագ տեղաշարժվել և ավելի երկար աշխատել մի լիցքավորումով:

«Ավտոմեքենան կարող է ժամում հավաքել 140 կմ արագություն և ավելի երկար է աշխատում քան ավտոմեքենաները, որոնք չունեն գեներատորներ»,- այսպես է բնութագրել իր հայտնագործությունը չինացի ֆերմերը:

Շարժիչները հերթով են լիցքավորում ստանում և երբ մեկը լիցքավորվում է, մյուսը աշխատում է: Հավելյալ լիցք ապահովում է ինքնաթիռի պտուտակը, որը պտտվում է շարժի ժամանակ: Այդ պատճառով շարժիչները լիցքավորման կարիք են զգում երկու- երեք օրը մեկ անգամ: