Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց Mersedes-Benz 308 CDI» մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար հարմարեցված միկրոավտոբուսները հետ վերցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից և հանձնել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նշենք, որ միկրոավտոբուսներից մեկը 2000 թվականի արտադրության է և սկզբնական արժեքն է 2 մլն 757 հազ. դրամ, իսկ մյուսը՝ 2003 թվականի արտադրության և 4 մլն 596 հազ. դրամ սկզբնական արժեքն ունի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը նշեց, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում համատեղ կապահովվի վերոնշյալ տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հաշմանդամների ավտոբուսները Սոցապնախարարությունից կվերցվեն և կտրամադրվեն ՏԿԱԻՆ-ին


