Պատասխանատվության ու հետևողականության պակասն է մեր ընդդիմության անհաջողությունների պատճառը, այլ ոչ թե իշխանությունների հակազդեցությունն ու ռեպրեսսիաները, որոնք չկան էլ։ Ու չեն էլ լինի, քանի որ կարիքը չկա, չէ՞ որ առկա ընդդիմադիր դաշտում այնպիսի տխուր պատկեր է, որ իշխանությունները անհանգստանալու ու առավել ևս՝ ինչ որ լուրջ հակազդեցություն ցույց տալու ոչ կարիք ունեն, ոչ էլ պահանջարկ։
Օրինակ՝ հիշենք Բաղրամյանի ցույցերի այն օրը, երբ Շուշանյանենք կիսվեցին ու նրանց տեղերը գրավեցին տարբեր պղտոր կերպարներ։ Հիշո՞ւմ եք, այդ օրերին Ժառանգությունից Դանիել Իոննիսյանն առանց ամաչելու բարձրախոսով ստեց ու հայտարարեց, որ ՄԻԵԴ-ին են դիմել ու հեսա ամեն ինչ լավ ա լինելու։ Հետո եկավ մեկ այլ կարկառուն ժառանգական, հայակական սուտի Չէ Գևարա Դավիթ Սանասարյանը ու էլի ի՜նչ ասես չհայտարարեց ու չասեց։ Վերջում էլ սիրուն ցրեցին իրանց։
Բայց Սանասարյանին մի կողմ, էդ տղուն ով ասես քլնգում ա, էնպես որ իրեն հանգիստ եմ թողնում։ Վերադառնանք Իոննիսյանին։ Մարդ լինի հարցնի, բա ախպեր, էդ ՄԻԵԴ-ի պահն ի՞նչ եղավ, ի՞նչ խաբարություն կա։ Ընդունե՞լ են դիմումը, թե՞ մերժել են (ոնց որ պետք ա անեին, քանի որ ՄԻԵԴ-ը առանց հայական բոլոր ատյաններում պարտվելու ընդունում է միայն այն դիմումները, որոնց պարագայում մարդկանց կյանքին իրական վտանգ է սպառնում)։ Ինչո՞ւ ծպտուն չես հանում եղբայր, ի վերջո, հասարակական-քաղաքական գործունեւոթյուն ես ծավալում, կուսակցություն ես ներկայացնում, հրապարակային հայտարարություն ես անում... եթե այդքանից հետո դու ասածներիդ մասին մոռանում ես, ապա դու տիպիկ հայ ընդդիմադիր ես՝ դատարկախոս, պոպուլիստ, ձանձրալի ու օդ ցնցող։
Ու հենց սա է այն խնդիրը, որի մասին նշեցի ամենասկզբում։ Ցավն այն է, որ «իրոննեսյանները» հիմա ընդդիմադիր ակտիվում մեյնսթրիմն են ու որակական դրական փոփոխություններ ընդդիմադիր ճամբարում ակնկալելը սուտ կլինի, քանի դեռ անպատասխանատվության ու դեմագոգիայի այս կուլտիվիզացիան շարունակում է մնալ ակտուալ այնտեղ։
Գուրգեն Վարոսյան-Facebook