Այսօր տեղի ունեցող կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԳ Էդվարդ Նալբանդյանի կողմից նախարարներին ուղղված հանձնարարական է եղել՝ զերծ մնալ այլ երկրներում ՀՀ դեսպանատների ու հյուպատոսների հետ հանդիպումներից: Սակայն նա նկատեց, որ երեք նախարարներ չեն կատարել հանձնարարականները։

Վարչապետը մասնավորապես ասաց.

«Ես ստիպված եմ այսօր անուններ հնչեցնել։ Հուլիսի 30-ին Հրանուշ Հակոբյանն է հանդիպել Հալեպի գլխավոր հյուպատոսի հետ, Շվեդիայի դեսպանին՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյան՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հետ։ Ձեռնպահ մնացեք լրատվամիջոցներին այդ մասին տեղեկացնելուց»։