ԱԺ ՀԱԿ Խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր ԱԺԿառավարություն հարց ու պատասխանի ժամանակ դիմելով Կառավարության ներկայացուցիչներին ասաց, թե երբ որ Կառավարությունը ԱԺ-ին էր ներկայացրել կենսաթոշակային փոթեթի փոփոխությունների նախագիծը ստել եք՝ ասելով, թե չի կարելի երկար փողերը կենտրոնացնի և ծախղի պետությունը:
Հրանտ Բագրատյանը հարցրեց.«Ինրո՞ւ ԱԺ-ն ճիշտ չի տեղեկացվել, թե ի՞նչ փորձի հիմման վրա է և ի՞նչ կուտակային կենսաթոշակային համակարգի է, որ դուք անցնում ենք»:
Ի պատասխան պատգամավորի հարցին ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն ասաց.«Ցավում եմ, որ ժամանակ չեք ունեցել ուսումնասիրելու ամբողջ փաստաթղթերը, որոնք վերաբերվում են կուստակային կենսաթոշակային համակարգին: Մասնավորապես որևէ կոնկրետ երկրի փորձ մեկին՝ մեկ, նույն տառերով, բնականաբար, Հայստանում չեր կարող կիրառել »: