«Դիտավորություն չկա Անի Մաջնունյանի սպանության մեջ, իր մասնագիտության հետ կապ չունի դեպքը»- YerevanNews.am-ի հետ իր կարծիքով կիսվեց Կարեն Ափոյանը։

Այն հարցին, թե հնարավոր է մարդ կանխավ իմանալով փոխի իր ճակատագիրը Կարեն Ափոյանը պատասխանեց, որ դա անհատական է։ Լինում են դեպքեր հնարավոր է, լինում է՝ ոչ։

Իսկ այն հարցին, թե արդյոք իրականություն է, որ «6-րդ զգայարանի» Գաբրիելը և նույն Անի Մաջնունյանը տարիներ առաջ եղել են ամուսիններ, էքստրասենսը հաստատեց ասելով, որ այո, նրանք համատեղ կյանք են ունեցել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: