Ցանկացած պետության՝ որպես կայուն և առողջ օրգանիզմ կայցման համար կուսակցությունները համարվում են «սանիտար»: Կուսակցությունը կամ կուսակցական համակարգերը ցանկացած պետության երակներն են, որոնցով սնուցվում են համակարգի մյուս բջիջները: Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով:
Քաղաքական համակարգերում, որպես կանոն, կուսակացական համակարգերը դասակարգվում են երեք խմբի՝ միակուսակցական, երկկուսակցական, բազմակուսակցական (կախված երկրի ավանդույթներից, գենետիկ մտածելակերպից, աշխարհընկալումից և ավանդույթներից): Նշված դասակարգման հիմքում դրված է ոչ թե կուսակցությունների թվաքանակը, այլ պետական իշխանության ձևավորման գործում կուսակցությունների մասնակցության չափը:
Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է մեկ կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները: Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք, սակայն, քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը` Չինաստան, ԽՍՀՄ, Ֆաշիստական Գեմանիան: Այս համակարգի առավելություն թերևս կարելի է համարել այն, որ ավելի հեշտ է հասնել հասարակության կոնսոլիդացիմանը: Միակուսակցական համակարգը ակնհայտ դադարեցնում և բացառում է մրցակցություն ասվածը:
Երկկուսակցական համակարգերը հիմնականում բնորոշվում են նրանով, որ այստեղ գործում են երկու հիմնական կուսակցություններ, որոնք միմյանց պարբերաբար փոխարինում են իշխանության ղեկին: Երկկուսակցական համակարգի դասական օրինակներ են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան (չնայած Մեծ Բրիտանիան ինչ-որ տեղ կարելի է հանել այս դասակարգումից, քանի որ այնտեղ գործում է այսպես կոչված «երկուսուկես» կուսակցական համակարգ, քանզի բացի Պահպանողականներից և Լիբերալներից, որոնք համարվում են ավանդական երկու կուսակցությունները, կան նաև Լեյբորիստները, ովքեր չունեն ակնհայտ քաղաքական կուրս և գաղափարական կողմնորոշում, և հանդես են գալիս նշված կուսակցություններից որևէ մեկի հետ դաշինք-կոալիցիաների տեսքով, ասել է թե՝ ձևավորում են իշխանությունը` կառավարման համակարգը): Այստեղ, բացի երկու հզոր կուսակցություններից, գործում են նաև այլ գաճաճ կուսակցություններ: Նշված համակարգի գործունեության դեպքում ավելի թույլ են ներկայացված փոքրամասնության տեսակետները և շահերի արտահայտման տեսանկյունից սոցիալական տարբեր խմբեր կարող են դուրս մղվել քաղաքական տեսադաշտից:
Բազմակուսակցական համակարգը կուսակցական համակարգերից ամենատարածվածներից է: Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները: Նման համակարգերը առկա են ինչպես պատմական պառլամենտարիզմ, պետական համակարգի հստակ ավանդույթներ ունեցող երկրներում, այնպես էլ՝ զարգացող և դեռևս նորանկախ պետություններում: Բազմակուսակցական համակարգեր հիմնականում ձևավորվում են այն իրադրություններում, երբ, երկարաժամկետ կտրվածքով, քաղաքական ուժերից ոչ մեկը միանձնյա չի կարողանում ձևավորել կառավարություն: Նմանօրինակ իրավիճակներում մի քանի քաղաքական կուսակցություններ կոալիցիոն սկզբունքներով ձևավորում են կառավարություն, և միմյանց միջև կիսում քաղաքական պատասխանատվությունը:
Դեմոկրատական կառավարման տեսանկյունից բազմակուսակցական համակարգն ավելի ընդունելի է, քանի որ այն թույլ է տալիս հասարակական ավելի լայն շերտերի շահերը ներկայացնել քաղաքականության մեջ և քաղաքականությունը մի տեսակ ավելի հասանելի է դարձնում ժողովրդական զանգվածների համար: Այս համակարգի հիմնական թերություններից կարելի է համարել այն փաստը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում դժվարացնում է կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև ավելի բաց և բազմակարծության լայն ֆոնին ստեղծում է տեսակետների և կարծիքների լայն սպեկտր, ինչն իր հերթին կարող է ունենալ բացասական հետևանքներ:
Արմեն Հովասափյան-Facebook