Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարված միջադեպին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Ցավում եմ, որ հմուտ քաղաքական գործչի հետ նման բան է կատարվում: Բայց այն, ինչ որ պարոն Մարտիրոսյանն էր անում, այնմ ինչը որ տեսել եմ եւ հետեւել եմ, դա վայել չէ քաղաքական գործչին»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչ եք տեսել: Նախարարը պատասխանեց. «Ես տեսել եմ, որ  պարոն Մարտիրոսյանը փողոցի կենտրոնով վազում է եւ ինչ-որ բաներ է ասում»: Նա հստակեցրեց, որ մինչեւ քթի շրջանում արնաթաթախ բերման ենթարկվելն է դա եղել. «Այն ժամանակ, երբ որ պարոն Մարտիրոսյանը գտնվում էր Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում, իր պաշտպանը հայտարարություն է տվել հանցագործության մասին: Բայց միաժամանակ պիտի ասեմ, որ ոստիկանության եւս 2 աշխատակից զեկուցագիր են գրել, որի մեջ, ըստ իրենց, կան հանցագործության էլեմենտներ: Ես այս փուլում, եթե կարծում եք, որ պիտի գնահատականներ տամ, ես չեմ շեղվում իմ որդեգրած սկզբունքներից, որ բոլոր այն տեղերից, որտեղ կա նախաքաննության գաղտնիություն եւ բոլոր այն տեղերում, որտեղ արդարադատության նախարարի ասածը կարող  է փոքր-ինչ ազդեցություն ունենալ, ես ձեռնպահ եմ մնում: Ես կարող եմ ուղղակի ձեզ վստահեցնել, որ հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ոստիկանությունը օպերատիվ տեղեկատվություն կտա այն բոլոր քայլերի վերաբերյալ, ինչը կատարվում է այդ գործի շրջանակներում»:

Հարցին՝ ամեն դեպքում Դուք իրավաչա՞փ եք համարում ոստիկանության գործողությունները, նախարարը պատասխանեց. «Այո, ես համարում եմ իրավաչափ եւ ձեռնարկված բոլոր գործողությունները համաչափ էին այն վտանգներին, որոնք սպառնում էին»: 

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարված միջադեպին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Ցավում եմ, որ հմուտ քաղաքական գործչի հետ նման բան է կատարվում: Բայց այն, ինչ որ պարոն Մարտիրոսյանն էր անում, այնմ ինչը որ տեսել եմ եւ հետեւել եմ, դա վայել չէ քաղաքական գործչին»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչ եք տեսել: Նախարարը պատասխանեց. «Ես տեսել եմ, որ պարոն Մարտիրոսյանը փողոցի կենտրոնով վազում է եւ ինչ-որ բաներ է ասում»: Նա հստակեցրեց, որ մինչեւ քթի շրջանում արնաթաթախ բերման ենթարկվելն է դա եղել. «Այն ժամանակ, երբ որ պարոն Մարտիրոսյանը գտնվում էր Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում, իր պաշտպանը հայտարարություն է տվել հանցագործության մասին: Բայց միաժամանակ պիտի ասեմ, որ ոստիկանության եւս 2 աշխատակից զեկուցագիր են գրել, որի մեջ, ըստ իրենց, կան հանցագործության էլեմենտներ: Ես այս փուլում, եթե կարծում եք, որ պիտի գնահատականներ տամ, ես չեմ շեղվում իմ որդեգրած սկզբունքներից, որ բոլոր այն տեղերից, որտեղ կա նախաքաննության գաղտնիություն եւ բոլոր այն տեղերում, որտեղ արդարադատության նախարարի ասածը կարող է փոքր-ինչ ազդեցություն ունենալ, ես ձեռնպահ եմ մնում: Ես կարող եմ ուղղակի ձեզ վստահեցնել, որ հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ոստիկանությունը օպերատիվ տեղեկատվություն կտա այն բոլոր քայլերի վերաբերյալ, ինչը կատարվում է այդ գործի շրջանակներում»: Հարցին՝ ամեն դեպքում Դուք իրավաչա՞փ եք համարում ոստիկանության գործողությունները, նախարարը պատասխանեց. «Այո, ես համարում եմ իրավաչափ եւ ձեռնարկված բոլոր գործողությունները համաչափ էին այն վտանգներին, որոնք սպառնում էին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/10/229479/

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից