ՀՀայկական թիմը դուրս է եկել «տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է Բանակային միջազգային խաղերի գլխավոր դատավոր, գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն:
Հայտնի են «Միջազգային ռազմական խաղեր-2015»-ի շրջանակում «տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ անցած երկրները. դատավորական հանձնաժողովը որոշել է, որ կիսաեզրափակիչում պայքարը պետք է շարունակեն Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հայաստանի, Սերբիայի, Ղրղզստանի և Տաջիկստանի թիմերը:
Օգոստոսի 13-ին թիմերը դուրս կգան մրցաասպարեզ և «տանկային բիաթլոնի» մրցաշարի եզրափակիչ դուրս կգա միայն չորս թիմ:
Նշենք նաև, որ վերջերս 2015թ.-ի օգոստոսի 1-15-ը տեղի ունեցող տանկային բիաթլոնում շրջվել է Քուվեյթի հավաքականի տանկը: