Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է 397 հեռախոսազանգ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շաբաթվա սկզբի տվյալներով, դրանցից 329-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 68 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետ կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 112 հեռախոսազանգ, որոնցից 70-ին լուծում է տրվել, իսկ 42-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են:
397 զանգ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով մեկ շաբաթում
